Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ մանկատան շրջանավարտների համար իրականացվող բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում ի հայտ եկած որոշ խնդիրներ լուծելու նպատակով:
Ըստ հիմնավորման, մասնավորապես՝ մանկատան մի շարք շրջանավարտներ համավարակով պայմանավորված չեն կարողացել վերադառնալ Հայաստան և հնարավորություն չեն ունեցել դիմելու բնակարանի գնման վկայագիր ստանալու համար։ Որոշմամբ առաջարկվում է բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետը երկարացնել մինչև 2021 թվականի նոյեմբերի 1-ը (հունիսի 1-ի փոխարեն), իսկ դիմումներ ընդունելու ժամկետը՝ 2021 թվականի հուլիսի 1-ը (մարտի 1-ի փոխարեն)՝ հնարավորություն տալով մանկատան շրջանավարտներին իրենց բնակարանի խնդրի լուծման համար։
Միջոցառման շրջանակում 300 մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագիր տրամադրելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1.9 մլրդ դրամ, սակայն մինչ օրս բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք են ձեռք բերել միայն 206 մանկատան շրջանավարտներ։