Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Պաշտոնական

Այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, եթե Բաքուն իրագործի պայմանները. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Անհարգալից վերաբերմուքն ունենք ՀՀ հանրության հանդեպ՝ համացանցում հրապարակվում է թուղթ, որի 90 տոկոսը ծածկված է և դա ներկայացվում է որպես ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայ  փաստաթուղթ։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմի երեկ փասթաթուղթ հրապարակելուն։

Ըստ Փաշինյանի՝ պետք է վերլուծել, թե այդ աշխատանքային թղթերը նրանք որտեղից են ստանում։

«Ինչքան վերլուծում եմ ՝ միակ աղբյուրը, որտեղից նրանք կարող են ստանալ այդ փաստաթղթերը, Ադրբեջանն է։ Ասեմ, որ այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնությամբ, 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին։ Եվ այո՛, եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածությունները իրագործի, և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, այո՛, ես այդ թուղթը ստորագրելու եմ»,-շեշտեց Փաշինյանը։