Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Առանց կռվի հանձնեցինք Շուշին, ինչպես Կարսը ժամանակին. Էդիկ Մինասյան (տեսանյութ)

Ինչպես 1920-ականներին, այնպես էլ հիմա Հայաստանում նույն իրավիճակն է և դասեր չենք քաղում, այս մասին քննարկման ընթացքում ասաց ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

Նրա խոսքով` Կարսում էլ այն ժամանակ նույն իրավիճակն էր և ինչպես Շուշին հանձնեցինք առանց կռվի, այնպես էլ Կարսը: Եվ պետք չէ մեղադրել ուրիշներին:

Քննարկման հիմնական թեման Հունաստանի ազգային-ազատագրական պայքարի 200-ամյակն էր  և Պոնտոսի հույների ցեղասպանությունը:

Ինչպես Մինասյանը նշեց` ունենալով Պոնտոսի հույների ցեղասպանության օրինակը, պետք է այդ պատմական դեպքերից էլ դասեր քաղել և իմանալ, որ թուրք ոճրագործը երբեք իր ձեռագիրը չի կորցրել և նույն ցեղասպան քաղաքականությունը շարունակում է այսօր:

«Այն ցեղասպան յաթաղանը, որ գործադրվեց մեր ժողովրդի նկատմամբ, նույնը կիրառվեց Փոքր Ասիայում ապրող մյուս ժողովուրդների նկատմամբ ևս», - ասաց Մինասյանը:

Հայերի և հույների ցեղասպանությունների ընդհանրություններից մեկը կրոնն է, ասաց ՀՑԹԻ ավագ գիտական աշխատող Շուշան Խաչատրյանը: Նրա խոսքով` երիտթուրքերը կրոնի միջոցով ոտքի հանեցին Օսմանյան իսլամադավան խավին և կոչ արեցին մասնակցել անհավատ քրիստոնյաների դեմ ուղղված սրբազան պարտականության կատարմանը.

«Կիրառվեց հատուկ կրոնական եզրաբանություն, որի պատճառով անթաքույց կերպով քրիստոնյաների կոտորածներին մասնակցություն ունեցան կրոնասոցիալական բոլոր խավերը: Այս կետով հայոց ցեղասպանությունը տարբերվում է, օրինակ, Հոլոքոստից, որովհետև մեր պարագայում բոլոր խավերը մասնակցություն ունեցել են»:

«Հայաստանի ժողովրդական շարժում» ՀԿ հայաստանյան գրասենյակի համակարգող Վազգեն Պետրոսյանն էլ նշեց, որ հույն ժողովրդի հետ ունենք ընդհանուր թշնամի` Թուրքիան, և հայերն ու հույները ու բոլոր նրանք, ովքեր Թուրքիայի հետ ունեն խնդիրներ, պետք է մեկը մյուսին ձեռք մեկնեն: «Այսօրվա քննարկման մեխը նաև նվիրված է այն ժողովրդին, որ ցանկանում է պայքարել: Եթե թուրքերը եկել ու նստել են մեր սահմանին և ժողովուրդն իրեն տեղից չի շարժում, պետք է պատրատ լինենք ամենավատին: Ունեցանք պատերազմ, որտեղ ապիկար իշխանության շնորհիվ կորցրինք հազարավոր վիրավորներ և տարածքներ», - ասաց Պետրոսյանը: