Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մասնակցի անունը` սեպտեմբերի 5-ին

Մշակույթ
e638e8f82a6ce510e86198b3e806bd7f

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2010»-ին ներկայացնողի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 5-ին:

Այդ մասին «Ա1+»-ին ասաց Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրենի` հատուկ նախագծերի գծով խորհրդական Դիանա Մնացականյանը:

Մինչեւ եզրափակիչ փուլի օրը` սեպտեմբերի 2-ին եւ 3-ին կանցկացվեն նախընտրական փուլեր, որտեղ ժյուրին կընտրի լավագույններին: Յուրաքանչյուր փուլից 4 մասնակից է անցնելու եզրափակիչ փուլ:

Սեպտեմբերի 5-ի եզրափակիչ փուլի ժամանակ հեռուստադիտողը կկարողանա SMS ուղարկել համակրած երգչի եւ երգի օգտին:

Այս տարի էլ հայաստանյան եզրափակիչի հաղթողը կընտրվի ժյուրիի ձայների եւ SMS հաղորդագրությունների 50/50 հարաբերակցությամբ: Քվեարկությունը ապահովելու է «Նիկիտա Մոբայլ»-ը:

Կանոնների համաձայն` երգերի բառերի եւ երաժշտության հեղինակները հենց մանուկներն են:

Մանկական Եվրատեսիլ 2010-ի նախընտրական փուլին ներկայացվել էր 31 հայտ, սակայն ընտրվել է 25-ը:

Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2010»-ը անցկացվելու է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:

«Մանկական Եվրատեսիլն» անց է կացվում 2005 թվականից: Առաջին անգամ մեր երկիրը ներկայացրել է «Արեւիկ» համույթը ` «Երազանք» երգով` արժանանալով 2-րդ տեղին: Լուարա Հայրապետյանը անցյալ տարի եւս գրավեց 2-րդ հորիզոնականը: