Բացել լրահոսը Փակել լրահոսը
181390705_961126697971863_6622609703196298735_n
A A
Հասարակություն

Տավուշի մարզպետի հերթը հասավ

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Վերջին օրերի ընթացքում պատվաստման գործընթացը մարզում էապես ակտիվացել է: Արդեն իսկ իրականացվել է 120 անձի պատվաստում: Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը։
 
Հիշեցնենք, որ Տավուշի մարզում սկսվել է կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստման գործընթացը: Պատվաստումներ առաջին հերթին ստանալու են սոցիալական պաշտպանության աշխատակիցները, բուժաշխատողները, 65 և բարձր տարիքի անձինք, 18-64 տարեկան քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, կամավորներ: