Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԱԺ-ն Փաշինյանին չընտրեց վարչապետ․ ովքեր դեմ քվեարկեցին (տեսանյութ)

0 «կողմ», 2 «դեմ» և 78 «ձեռնպահ» ձայների  հարաբերակցությամբ Ազգային ժողովը չընտրեց Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ։  Այս կերպ է միայն հնարավոր ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը։

Մինչ քվեարկությունը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ  «Իմ քայլը» քվեարկելու է ձեռնպահ:   Դեմ քվեարկել են Բաբկեն Թունյանը եւ Արման Բաբաջանյանը։

Ի դեպ, սկզբում հայտարարվեց, որ կողմ է քվեարկել 1․ իսկ դեմ երեք պատգամավոր, սակայն  քիչ անց հստակեցվեց․ Եղիշե Սողոմոնյանը, Նարեկ Ղահրամանյանը,Արուսյակ Ջուլհակյանը քվեարկել են ձեռնպահ։  ԲՀԿ-ն ներկա չէր, իսկ «Լուսավոր Հայաստանը» չի քվեարկել։

Ըստ Սահմանադրության՝  երկու անգամ պետք է չընտրվի վարչապետ, որից հետո ԱԺ-ն կլուծարվի և կանցկացվեն ԱԺ արտահերթ ընտրություններ։

Վարչապետի հաջորդ ընտրությունը տեղի կունենա մեկ շաբաթից։

«Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ եւ 6-րդ մասերի համաձայն` վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 10-ին` ժամը 12.00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: