Ցուցահանդեսը կփակվի, կբացվի նորը
Աջակցիր «Ա1+»-ինOգոստոսի 1-ը մեծանուն նկարիչ Արշիլ Գորկու նկարների ցուցահանդեսի վերջին օրն է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում:
2009թ նոյեմբերից մինչև այժմ ցուցադրվում էին Գաֆէսճեանի 5000-ի սահմանը հատող անձնական հավաքածուի մի փոքրիկ մասը:
«Ցուցահանդեսը չի փակվում, պարզապես տեսականին է փոխվում: Մենք հնարավորություն չունենք միանգամից բոլոր ստեղծագործությունները ցուցադրելու»,-ասում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հանրային կապերի և մարքենթինգի տնօրեն Աննա Սիմոնյանը:
Ըստ նրա` այս ամիսների ընթացքում ցուցահանդեսն այցելուների պակաս չի զգացել, Նրանց շարքում եղել են ինչպես տեղացիներ, այնպես էլ բազմաթիվ զբոսաշրջիկներ: Երիտասարդները ևս պասիվություն չեն ցուցաբերել ցուցահանդեսը դիտելու հարցում
Ցուցահանդեսին ներկայացված էին Արշիլ Գորկու կյանքի տարբեր շրջաններից աշխատանքներից:
Ի դեպ, հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 1-ը «Արշիլ Գորկի. ընտրանի Ջերարդ Լ. Գաֆէսճեանի հավաքածուից» ցուցահանդեսի մուտքը անվճար է, իսկ հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին այցելուներին կառաջարկվեն նաև անվճար էքսկուրսավարների ծառայություններ` նախնական գրանցմամբ: