Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Փշատավան գյուղում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ)

Ապրիլի 6-ին, ժամը 08:35-ին հրշեջ-փրկարարները մարել են Փշատավան գյուղի ուղեկալներից մեկի տարածքում բռնկված հրդեհը:

Այրվել է մոտ 65 հա խոտածածկ տարածք:

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին, ժամը 16։53-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փշատավան գյուղի ուղեկալներից մեկի տարածքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար ավտոմեքենա:

Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 50 հա խոտածածկ տարածք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։22-ին։

Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են․ սահմանվել է հերթապահություն։