Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Փրկարարի մարզական հաջողությունները (տեսանյութ)

Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար Հովհաննես Հովհաննիսյանը Մաս-ռեստլինգի ուսանողական առաջնությունում զբաղեցրել է առաջին տեղը: Հովհաննեսն այս մարզաձևով զբաղվում է 2015 թվականից. Եվրոպայի առաջնության բրոնզե, Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է: