Քաշքշուկ և վիճաբանություն՝ ավագանու նիստում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի ավագանու նիստում իրավիճակը լարվեց ավագանու «ԲՀԿ» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանի ելույթի ժամանակ։
Արմեն Ներսիսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը սոսնձվել է աթոռին և խաբել բոլորին, մինչդեռ հեղափոխությանն անգամ ինքն էր մասնակցում.
«Նա խաբեց, ասաց, որ առանց ժողովրդի կարծիքի երբևիցե Արցախի հարցով չեմ գնա պայմանավորվածության, գիշերով գնաց, պայմանավորվեց: Որ էդպես պաշտպանում եք, կարո՞ղ ա ես եմ հայրենիքս տվել ուրիշին: Փոխանակ վրաններում մնացող մարդկանց ձեռք առնեք, միացե՛ք մեզ: Ո՞ր լավ արարքի համար եք պաշտպանում, հեսա վաղը դուք էլ եք նախկին դառնալու», - ասաց Արմեն Ներսիսյանը, որի կուսակցությունը միացել է Հայրենիքի փրկության շարժմանը։
«Լույս» խմբակցության ներկայացուցիչը Անի Խաչատրյանը անսպասելիորեն տեղից արձագանքեց, թե ինչպես պաշտպանեն, երբ որպես վարչապետի թեկնածու «առաջադրել եք ու մեյդան հանել եք քաղաքական դիակին»:
Վիճակն ավելի լարվեց, երբ Արմեն Ներսիսյանը հայտարարեց, որ դեռ նրանք իրենց երեխաներին պատասխան պետք է տան արածների համար, ավագանու անդամներից մեկը տեղից կրկին միջամտեց և ասաց` մենք մեր երեխեքին պատասխան կտանք: Արմեն Ներսիսյանը ամբիոնի մոտից գնավ դեպի ավագանու անդամներն ու սկսվեց քաշքշուկ։ Քաղաքապետը կոռեկտության սահմաններում մնալու կոչ արեց։
Վիճաբանությունը շարունակվեց, ավագանու անդամներն անգամ իրար հրավիրեցին դուրս` հարցերն այնտեղ պարզելու:
Նիստն ընդմիջվեց ։