A
A
Երեւանում բացվել է Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կրկեսի դերասան Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրը Երևանի կրկեսի շենքի հարևանությամբ բացվել է նրա անվան պուրակը: Ավելի քան տասը տարվա դադարից հետո, պայմանավորված կրկեսի շենքի շինարարությամբ, հարազատ վայր է վերադարձել նաև արտիստի արձանը: Նշենք, որ դեռևս 2020 թվականի ապրիլին Երևանի ավագանու որոշմամբ պուրակն անվանակոչվել էր Ենգիբարյանի անվամբ: Ի դեպ, տարածքը բարեկարգվել է համայնք-մասնավոր համագործակցությամբ: