«Որոշ խմբավորումներ հանդես են գալիս որպես ՀԿ-ներ, որոնց գործունեության հիմքում ատելության խոսքն ու խտրականությունն է» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵԽԽՎ-ն Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում ՀԿ-ների գործունեության սահմանափակումների վերաբերյալ ընդունել է բանաձև և դրա հիման վրա առաջարկներ ներկայացրել ԵԽ անդամ պետություններին։
ՀՔԱՎ-ը ներկայացնում է Վեհաժողովի առաջարկություններն ու դրանց հետ կապված իրավիճակը Հայաստանում։
Վեհաժողովը հիշեցնում է, որ հասարակական կազմակերպությունները բաց և ժողովրդավարական քաղհասարակության գլխավոր ինստիտուտներից են և կարևոր նեդրում ունեն ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների զարգացման և իրագործման հարցում: Սակայն քաղհասարակության գործունեության տարածքը շարունակում է փոքրանալ Եվրոպայի խորհրդի մի շարք երկրներում, մասնավորապես՝ մարդու իրավունքների ոլորտում աշխատող ՀԿ-ների դեպքում, ինչը Վեհաժողովը մտահոգիչ է համարում։ Որոշ ՀԿ-ների շուրջ ծավալվում են զրպարտող արշավներ, և նրանց ակտիվիստները սպառնալիքներ են ստանում և հաշվեհարդարների ենթարկվում:
Նշենք, որ թիրախավորվում են մարդու իրավունքների և ժողովրդավարության արժեքները խթանող ՀԿ-երը։ Այսօր մենք տեսնում ենք, որ հեղափոխությունից հետո որոշ հասարակական խմբեր հանդես են գալիս մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների դեմ, թիրախավորում են այդ արժեքների հիման վրա տարիներ շարունակ գործող ՀԿ-երին, սպառնալիքներ հնչեցնում նրանց հասցեին, իսկ ներկայիս իշխանությունները պատշաճ չեն դիմագրավում և կանխում նման հարձակումները։
Որոշ խմբավորումներ հանդես են գալիս որպես ՀԿ-ներ, որոնց գործունեության հիմքում ատելության խոսքն ու խտրականությունն է, նրանք պայքարում են մարդու իրավունքների և ժողովրդավար արժեքներով առաջնորդվող ՀԿ-ների դեմ։
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ