Ճշմարիտ, թե՞ կեղծ. Freedom House (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինFreedom House ամերիկյան իրավապաշտպան հասարակական կազմակերպության առաջին հանրային միջոցառումը Հայաստանում նվիրված է արդիական կարևոր թեմայի՝ «Ժամանակակից ընկալումները ժողովրդավարության, մարդու իրավունքների ու անվտանգության հարաբերակցության մասին հետպատերազմյան Հայաստանում: Ճշմարիտ, թե՞ կեղծ»։ Այս թեմատիկ քննարկումը կվարեն Freedom House-ի Եվրոպայի և Եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը ու Հայաստանում Freedom House-ի ծրագրի համակարգող Սոսի Թաթիկյանը։ Բանախոսներն են՝ Արման Թաթոյան- Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան, Ռիչարդ Կիրակոսյան- Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Ստյոպա Սաֆարյան- Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ, Ժաննա Ալեքսանյան- Լրագրողներ հանուն մարդու իրավունքների, Արթուր Սաքունց - Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Էդգար Խաչատրյան- Խաղաղության երկխոսություն, Արմեն Գրիգորյան- Քաղաքականության հետազոտական կենտրոն, Դանիել Իոաննիսյան- Իրազեկ քաղաքացիների միավորում։