Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mrcavar
A A
Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի մրցավարները հավաք են անցկացնում Կրիմսկում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարներն այս օրերին անցկացնում են ուսումնամարզական հավաք Ռուսաստանի Կրիմսկ քաղաքում: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի կենտրոնը:

Հավաքին մասնակցում է 32 մրցավար և 5 հրահանգիչ, իսկ ծրագրի ղեկավարը Սլավիկ Ղազարյանն է։ Դասախոսություններ կարդալու համար ՖԻՖԱ-ից հրավիրվել են մասնագիտացված հրահանգիչներ՝ ՖԻՖԱ-ի տեխնիկական մասով՝ ռուս Վալենտին Իվանովը, ՖԻՖԱ-ի ֆիզպատրաստության մասով՝ լեհ Գժեգոշ Կժոսեկը։ 

Բացի տեսական դասերից, մրցավարները նաև ուսումնասիրում են խաղի կաննոների նոր փոփոխություները, քննարկում ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից տրամադրված ուսուցողական դրվագները, ՀՀ VBET Պրեմիեր Լիգայից և Հայաստանի VBET գավաթի խաղարկության հանդիպումների ընթացքում գրանցված վիճելի պահերը։ 

Մրցավարները նաև անցկացնում են ֆիզպատրաստության մարզումներ և վարում են ընկերական հանդիպումներ՝ տեսական գիտելիքը գործնականում կիրառելու համար։

Նշենք, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունը վերսկսելու է արդեն այս ամսվա 19-ին: