A
A
Ստամբուլում փոթորկի հետեւանքները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍտամբուլում փետրվարի 8-ի երեկոյան բարձրացած փոթորիկի հետևանքով մի քանի տասնյակ տների տանիքներ են պոկվել, տապալվել են ծառեր, վնասվել ավտոմեքենաներ, գրում է ermenihaber.am-ը։
Սաստիկ քամու պատճառով Մարմարա ծովին ափամերձ Սիլիվրի շրջանում 2 նավ է ջրասույզ եղել:
Փոթորիկը ուժգին է եղել Ստամբուլի հատկապես Բեշիքթաշ, Սուլթանգազի, Սիլիվրի, Գազիօսմանփաշա, Բայրամփաշա, Բաղջըլար, Բեյօղլու, Էսենլեր և Ումրանիյե շրջաններում:
Թուրքիայում օդերևութաբանները քամու ուժգնացում են խոստանում փետրվարի 9-ին:

Աղբյուր՝ ermenihaber.am