A
A
Արցախի իրենց բնակության վայրեր են վերադարձել ավելի քան 47650 տեղահանված
Աջակցիր «Ա1+»-ինՌուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախի իրենց բնակության վայրեր են վերադարձել ավելի քան 47650 տեղահանված, այս մասին տեղեկացնում ՝ ՌԴ ՊՆ-ն:
Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Հայաստանի Հանրապետության տարածքից Արցախ վերադարձող տեղահանվածների հերթական ավտոշարասյունը: Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 178 տեղահանված արցախցի:
Ընդհանուր առմամբ, Արցախի իրենց մշտական բնակության վայր է վերադարձել 47653 տեղահանված: Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները: