A
A
Ինչ ասել եմ հրապարակային, նույնը ասել եմ վարչապետին. Ծառուկյան-Փաշինյան կարճ հանդիպումն ավարտվեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱվարտվեց Ծառուկյան - Փաշինյան հանդիպումը։ Այն տևեց մի քանի րոպե։ Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Ծառուկյանն ասաց, որ վարչապետին ասել է այն, ինչ ասում է հրապարակային։
«Ասել եմ, որ այս իրավիճակից դուրս գալու համար միակ ելքը իր հրաժարականն է»։
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, Ծառուկյանը վարչապետին ասել է, որ ինքը չպետք է լինի ժամանակավոր վարչապետ։
Այլ մանրամասներ Ծառուկյանը չնշեց, հորդորեց հարցերն ուղղել վարչապետին։
Այս պահին ընթանում է Փաշինյան-Մարուքյան հանդիպումը։ Մարուքյանը ևս նշեց, որ հրաժարականի օրակարգով է գնում։