Բացել լրահոսը Փակել լրահոսը
armen-pambukhchyan-e1609158495483
A A
Պաշտոնական

Նոր նշանակումներ ԱԻՆ-ում՝ վարչապետի որոշմամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Փամբուխչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Փամբուխչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից»:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արա Նազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ՝ ազատվելով արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արա Նազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ՝ ազատելով արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: