Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Իմ քայլը» խմբակցությանը մինչեւ ժամը 18։00-ը ժամանակ ենք տալիս․ ընդդիմադիրները Հրապարակում վրաններ են տեղադրում (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցությանը մինչեւ ժամը 18։00-ը ժամանակ ենք տալիս, որպեսզի պատվիրակությունով ներկայանա՝ Հայրենիքի փրկության շարժման ղեկավարության հետ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը։ Այս մասին Հանրապետության հրապարակում  Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Հաշվի առնելով, որ այս շենքում նստած է ընդամենը մի խելագար դավաճան՝ մենք ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելու համար առաջարկում ենք՝ մինչեւ ժամը 18։00-ն «Իմ քայլը» խմբակցությունը ներկայանա՝ մեր հետ երկրում ստեղծված իրավիճակը  քննարկելու համար՝ հաշվի առնելով, որ մենք խորհրդարանական երկիր ենք, և վերջին հաշվով խնդիրը լուծվելու  է խորհրդարանում, այս պահից սկսած՝ ժամանակը գնում է»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նշենք, որ այս պահին  քաղաքացիները շրջափակել են Կառավարության, Գլխավոր դատախազության շենքերը։

Սաղաթելյանը կոչ արեց բոլորին գալ Հանրապետության հրապարակ։

Այս պահին վրաններ են տեղադրվում Հանրապետության հրապարակում՝ գիշերելու համար։