Անցեք մեր կողմը՝ այսօր կլուծենք հարցը․Վազգեն Մանուկյանը՝ ոստիկանությանն ու բանակին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության հրապարակում մոտ երկու ժամ է մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Նաև տարբեր կազմակերպությունների աշխատակիցներ և ուսումնական հաստատություններ դասադուլներ և գործադուկներ են արել և միացել են հանարահավաքին։
Հանրահավաքի ընթացքում եկույթ ունեցավ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, վերջինս հայտարարեց, որ պատրաստվում էր ներկայացնել թե նոր կառավարություն ստեղծվելուց հետո ինչ ծրագիր պետք է այն իրականացնի, բայց տեղում հասկացավ, որ այս պահին դա չի կարեւորը, դրա ժամանակը կգա․
«Սա ընտրություններ չեն, որ ծրագրերի պայքար գնա: Մի կողմում դրված է հայրենիքի կործանում, մյուս կողմում դրված է հայրենիքի վերականգնում եւ առաջ գնալը: Մինչեւ այսօր ես ամաչում էի, որ մինչեւ հիմա չենք գցել այդ մարդուն, ամաչում էի մեր ժողովրդի, մեր պետության ինքս ինձ համար: Ես պատասխնատվություն էի զգում, որ այս խայտառակ պարտությունից հետո նույն գիշերը չշպրտեցինք դուրս այդ մարդուն: Բայց այսօր ես նայում եմ ձեզ ու հպարտ եմ, տեսնում եմ նույն ժողովրդին, որը տարիներ առաջ հպարտ նայում էր դեպի ապագա: Ունեինք թերություններ, կային գողեր, կային հրեշտակներ, բայց մենք մի հասարակություն էինք: Բայց այն ինչ կատարվեց այսօր, սարսափելի է: Ամոթն անցավ, եկավ հպարտություն մեր ժողովրդով: Մենք ոչ միայն կվերականգնենք անցյալը, մենք այդ անցյալը կուղղենք, կկառուցենք այն երկիրը, որի մասին երազում էինք, ոչ թե այն, ինչ ստացանք»։
Նա դիմեց հեռուստացույցների ու հեռախոսների առջեւ նստածներին.
«Քարը փեշներիցդ գցեք, ում եք սիրում, ում չեք սիրում կարեւոր չի: Հիմա մեր բոլորի պագայի հարցն է լուծվում: Եկեք, հետո մենք մեր մեջ կպարզենք՝ ով է ճիշտ, ով է սխալ, բայց մենք հիմա բոլորս միասին ենք։ Ինչպես պատերազմում՝ բոլոր շերտերն իրար հետ միանում են, որ գնան փրկեն Հայաստանը: Հիմա նորից պատերազմ է, պատերազմ է մեր ապագայի համար: Ես կոչ եմ անում բանակին՝ անհապաղ հայտրարությամբ միացեք մեր ժողովրդին: Ես կոչ եմ անում ոստիկանությանը, անհապաղ հայտարարությամբ միացեք ժողովրդին: Ամեն ժամը կարեւոր է, դուք ձեզ կարդարացնեք դրանով: Մի թողեք, որ ժողովուրդն այստեղ հավաքվի օրերով, անցեք մերն կողմը, այսօր կլուծենք հարցը: Հայաստանը մենք ենք»,-հայտարարեց Վազգեն Մանուկյանը: