Բացել լրահոսը Փակել լրահոսը
1038120
A A
Մարզեր Հասարակություն

Սյունեցիները փակել են Կապանի օդանավակայանի ճանապարհը. նրանք իշխանությունից երաշխիքներ են ուզում (տեսանյութ)

Սյունեցիները փակել են Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նրանք պատկան մարմիններից երաշխիքներ են ուզում սահմանների անվտանգության հետ կապված:

Ցուցարարները նշում են, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարության մեջ ասվում էր, որ հակամարտող կողմերը պետք է կանգ առնեն իրենց զբաղեցրած դիրքերում, սակայն վերջին օրերի գործընթացներն այդ մասին չեն վկայում։

Ակցիայի մասնակիցները մտադիր են ճանապարհը փակ պահել այնքան, մինչև պատկան մարմիններից հստակեցում լինի։