Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Ուսանողի տունը» շուտով կբացի իր դռները (տեսանյութ)

Մոտ ապագայում «Ուսանողի տունը» կացություն կտրամադրի արցախցիներին, իսկ սեպտեմբերից այստեղ կապրեն մարզից եկած ուսանողները։

Գաղափարը սա է՝ մարզից եկած ուսանողները այստեղ բնակվելու հետ մեկտեղ ձեռք բերեն հմտություններ ու սկսեն ծրագրեր իրենց իսկ մարզերում։ Նախագծի գաղափարի հեղինակ և համահիմնադիր Մհեր Մկրտչյանի խոսքով՝ այդ ամենը միտված է նրան, որպեսզի հետագայում ուսանողը վերադառնա գյուղ՝ Երևանում մնալու կամ երկիրը լքելու փոխարեն։

Ուսանողի տանը կացության հնարավորություն կկարողանա ստանալ մոտ 50 ուսանող, իսկ տեղում կազմակերպվող ոչ ֆորմալ դասընթացներին ու այլ ծրագրերի՝ 100 և ավելի ուսանող։ Ուսանողները պետք է փոքրիկ քննության մասնակցեն, որից հետո հնարավորություն կստանան դառնալու ուսանողի տան բնակիչ։ Մհեր Մկրտչյանը մանրամասներ չի ներկայացնում, որպեսզի դիմորդները պատրաստված չգան։  Միայն ասում է, որ նախապատվություն չեն տալու այն ուսանողներին, ովքեր մտադրություն ունեն երկիրը լքելու։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։