Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

ՌԴ ՊՆ ներկայացուցիչը՝ անհետ կորածների մասին. «Ուսումնասիրվել է 440 հեռախոսազանգ, կայացել 2000 հանդիպում» (տեսանյութ)

Ռուս խաղաղապահների եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ իրականացվում են զոհվածների մարմինների եւ անհետ կորածների որոնման աշխատանքները: ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ , գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը ճեպազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակին: Նրա խոսքով, ՌԴ խաղաղապահ զորակազմը մշտադիտարկում է անցկացնում 23 դիրքերում՝ ողջ շփման գծի երկայնքով:

Ըստ գեներալ-մայորի, ի թիվս այլնի, Լեռնային Ղարաբաղում վերականգնվել են կենսական անհրաժեշտություն ունեցող ենթակառուցվածքներն ու օբյեկտները, ավելի քան 16 կիլոմետրանոց էներգահաղորդակցություն, 31 տրանսֆորմատորային կայան եւ 16 կմ կապուղի, Ստեփանակերտի եւս մեկ դպրոց է վերաբացվել, մասնավորապես 5-րդ դպրոցը ամբողջությամբ վերադարձել է բնականոն հուն: ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հավելեց, որ ավելի քան 37000 մարդ է վերադարձել Արցախ՝ իր բնակության վայր, շարունակվում են պայթյունավտանգ առարկաներից ու օբյեկտներից տարածքի մաքրման աշխատանքները, ՌԴ խաղաղապահ ուժերի սակրավորների ջանքերով ավելի քան 103 հա տարածք է ականազերծվել, 25 կմ ճանապարհ, 195 տուն եւ հանրային նշանակության օբյեկտ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է շուրջ 4,5 հազար պայթյունավտանգ առարկա: