Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Արցախի բնակավայրերում դեռ երկար ժամանակ շարունակելու է վտանգ ներկայացնել չպայթած զենք-զինամթերքը. ԱՀ ԱԻՆ (տեսանյութ)

Արցախի բնակավայրերում դեռ երկար ժամանակ շարունակելու է վտանգ ներկայացնել չպայթած զենք-զինամթերքը:

Ստեփանակերտից և շրջաններից Արցախի սակրավորական ջոկատները հայտնաբերում են տարբեր տեսակի պայթյունավտանգ առարկաներ, կամ կյանքին վտանգ սպառնացող ռազմամթերք:

Այն զինատեսակները որոնք հնարավոր չէ տեղափոխել՝ պայթեցվում են տեղում: Ցանկացած անծանոթ առարկա հայտնաբերելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել արտակարգ իրավիճակների պետական ծառայություն /911,101 կամ 112 կարճ հեռախոսահամարներին/: