Վերջնաժամկետն ավարտվեց․ Իշխան Սաղաթելյանը ուղերձով դիմել է ժողովրդին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարում է՝ այս պահից սկսած մինչեւ ժամը 17-ը ՀՀ քաղաքացիները ունեն լեգիտիմ իրավունք իրենց խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներն և գործողություններն անելու, իրենց բողոքը, իրենց պահանջը տեղ հասցնելու համար.
«Ես դիմում եմ մեր քաղաքացիներին, իրենց բոլոր գործողություններն անել օրենքի սահմանում, չտրվել սադրանքների։ԴԻմում եմ իրավապահ մարմիններին, ապահովել ՀՀ քաղաքացիների ազատ երթեր, ցույցեր, բողոքներ անելու իրավունքը և երբեք չկատարել Ն․Փաշինյանի ապօրինի հրահանգները և ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ»:
«Նիկոլ, միևնույն է, դու հեռանալու ես, հեռացիր անցնցում, գոնե այս անգամ խնայիր մեր ժողովրդին, պետությանն ու պետականությունը։ Մի խաթարիր մեր երկրի ներքին կյանքը։ Քո հեռանալը կենսական անհրաժեշտություն է մեզ համար»,- եզրափակեց Սաղաթելյանը։
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանն էլ «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին չի ուզում բացահայտել քաղաքացիական անհնազանդությունների վերաբերյալ ինֆորմացիան․ «Հետագա անելիքների մասին կլինի տեղեկատվություն, այս պահին չեմ ուզում դրանց մասին բարձրաձայնել»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ընդդիմությունը վարչապետին ժամանակ էր տվել հրաժարական ներկայացնելու, սակայն ժամանակը լրացել է, և Ն․ Փաշինյանը հրաժարական չի ներկայացրել։