Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

«Աղետի գոտու 570 ընտանիքների համար 2018-20-ին լուծվել է բնակարաններով ապահովման հարցը» (տեսանյութ)

Կառավարությունը աղետի գոտու բնակիչների բնակարանային խնդրի լուծումը վերջին 2,5 տարվա ընթացքում պահել է մշտական ուշադրության կենտրոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։
 
«2018-2020 թթ. լուծվել է շուրջ 570 ընտանիքների բնակարաններով ապահովելու հարցը (ֆինանսավորման չափն՝ ավելի քան 6 մլրդ դրամ), որից միայն 2020թ. մեկնարկած ավարտական փուլի ֆինանսավորումը կազմում է 3,75 մլրդ դրամ՝ 229 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար»,- նշել է Մանե Գևորգյանը: