Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Խաղաղապահների տեղակայումից ի վեր ավելի քան 34.000 բնակիչ է վերադարձել.Կոնաշենկով (տեսանյութ)

Եռակողմ համաձայնագրի ստորագրումից  հետո Լեռնային Ղարաբաղում տեղակայված  ռուս խաղաղապահները ոչ միայն վերահսկում  են կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը, այլև ականազերծում են  տարածքները,  վերականգնում կապի  միջոցներն ու ենթակառուցվածքները:  ՌԴ  ՊՆ ներկայացուցիչ , գեներալ -մայոր Իգոր Կոնաշենկովը   այսօրվա  բրիֆինգում ներկայացրել է  մինչ  այժմ կատարված աշխատանքները:

Ռուս խաղաղապահ ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքում կատարվում է շուրջօրյա  մոնիտորինգ: Կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում է շփման գծի  ամբողջ երկայնքով: Խաղաղապահների ինժեներական ուժերով շարունակվում են տրանսպորտային  տեղաշարժի վերահսկման և հսկիչ  անցագրային կետերի   կահավորման  աշխատանքները:  Ռուս խաղաղապահների ջանքերով ապահովվում  է  բնակիչների վերադարձն իրենց  մշտական բնակության վայրեր:Հումանիտար  օգնություն է  ցուցաբերվում,  վերականգնվում են  քաղաքացիական ենթակառուցվածքները:

Հայաստանից  Լեռնային Ղարաբաղ  վերադարձող բնակիչների թիվը  մեկ օրվա ընթացքում կազմել է 859 մարդ:  Խաղաղապահների  տեղակայումից  ի վեր  ավելի քան 34.000 բնակիչ է  վերադարձել, ավարտվել է   գազատար խողովակի  և  կապուղիների  նորոգումը:  Ավելի քան 12 կմ գազատար խողովակ և  15 կմ կապուղի է  վերականգնվել:  Շարունակվում է   էլեկտրական հաղորդալարերի   վերականգնումը, մեկ օրում վերականգվել է  2 հենակետ և ավելի քան 2 կմ  էլեկտրական հաղորդալար:

Խաղաղապահաները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքում   պայթյունավտանգ  իրերի վնասազերծումը:Մեկ օրում  ականազերծվել է մոտ 1 հա  տարածք, 1 կմ  ճանապարհ, ոչնչացվել  է 2876 պայթյունավտանգ  առարկա: Ընդհանուր առմամբ  ականզերծված է ավելի քան 62 հա  տարածք, 21 կմ ճանապարհ, վնասազերծվել է  ավելի քան 4000  պայթյունավտանգ իր:

ՌԴ  Պաշտպանության նախարարության  շարժական  հոսպիտալի բրիգադները   մասնագիտացված  օգնություն են ցուցաբերել 11 բնակչի,  այդ  թվում՝ մեկ երեխայի:  Ռուս բժիշկներն ընդհանուր առմամբ օգնություն են ցուցաբերել 280 բնակչի, նրանց  թվում՝ 29 երեխայի: Խաղաղապահների  և  Կարմիր  Խաչի միջազգային կոմիտեի  ուժերով շարունակվում է զոհերի մարմինների  որոնումն ու փոխանակումը: Գործում է անհետ կորածների  մասին  տեղեկություններ  հավաքելու և տրամադրելու  թեժ  գիծը:Այս ընթացքում ավելի քան  286 զանգ է  գրանցվել , տեղի է ունեցել 1947 հանդիպում քաղաքացիների  հետ»,- տեղեկացրել  է  Իգոր Կոնաշենկովը: