A
A
Երևանում 1000+ հիմնադրամից հատուցում ստանալու համար պետք է դիմել թաղապետարաններ
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․
«1000+ Հիմնադրամի շահառու դառնալու համար պահանջվող փաստաթղթերի հավաքագրման գործընթացն Երևանում իրականացվում է թաղապետարանների միջոցով: Բոլոր զինծառայողների ընտանիքները փաստաթղթերի ներկայացման կարգի մասին կտեղեկացվեն մեր աշխատակիցների միջոցով, որոնք կօգնեն փաստաթդթերի հավաքագրման և դիմումների լրացման հարցում: Անհրաժեշտության դեպքում աշխատակիցը կայցելի նաև տուն։
Նաև նշեմ, որ չկա որևէ ժամկետ, որը ընտանիքը կարող է թաց թողնել:
Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործում են նաև թեժ գծի հեռախոսահամարներ (աշխատանքային օրերին և ժամերին).
Անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար շահառու ընտանիքի անդամները կարող են դիմել նաև Հանրային պաշտպանի գրասենյակ.
(հասցե՝ Զաքյան փողոց, 7-2 շենք)
հեռ.՝ +(37410) 600- 713
Հատուցումների տրամադրման կարգը՝ https://www.1000plus.am/hy/getinsurance»: