A
A
Հունական Դիդիմոտիխոնի քաղաքային խորհուրդը դատապարտել է Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական հարձակումները
Աջակցիր «Ա1+»-ինՀունական Դիդիմոտիխոն քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ համերաշխություն հայտնելով հայ ժողովրդին և դատապարտելով Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական հարձակումներն ու բռնարարքները։
Բանաձևում քաղաքի իշխանությունները նաև դատապարտվում են այն բոլոր կողմերին, որոնք աջակցություն են ցուցաբերում Արցախի դեմ ագրեսիային։
Այդ մասին հայտնում են Արցախի ԱԳ նախարարությունից: