Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է գրադ կայանքից․ ավերածություններն այստեղ շատ են․ ԱԻՊԾ

ԱՀ ԱԻՊԾ-ն տեղեկացնում է․
 
Օրվա ընթացքում թշնամական կողմը շարունակել է խաղաղ բնակավայրերի թիրախավորման իր ծրագիրը։
Մարտունիում կիրառվել է ծանր հրետանի։ Քաղաքում մեկ անգամ օդային տագնապ է հայտարարվել։
Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է գրադ կայանքից։ Ավերածություններն այստեղ շատ են։ Նշանակետում դարձյալ քաղաքացիական և հանրային նշանակության օբյեկտներն են եղել։
Օրվա ընթացքում երկու անգամ Ստեփանակերտն է հրթիռակոծվել։ Բարեբախտաբար, խոշոր ավերածություններ չեն գրանցվել։
Ընդհանուր առմամբ, տուժածներ` նախնական տվյալներով չկան։