Երկու տղամարդու դանակահարություն՝ Երևանի Հասրաթյան փողոցում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 2-ին հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի ծակած վերքերով բուժօգնության են դիմել 31 և 32 տարեկան երկու տղամարդ։
Ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողներին նրանք ի վիճակի չէին բացատրություն տալու: Նշանակվեցին փորձաքննություններ։ Կարճ ժամանակ անց ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումներով պարզեցին, որ նույն օրը, ժամը 17-ի սահմաններում, մայրաքաղաքի Հասրաթյան փողոցում վիճաբանություն էր եղել, որի ընթացքում էլ տղամարդիկ ստացել էին վնասվածքները։ Ճշտվեց նաև կասկածյալի ինքնությունը։
Նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և բացատրական աշխատանք։ Անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ Առինջ գյուղի 30-ամյա բնակիչը ներկայացավ նախաքննական մարմնին և տվեց խոստովանական ցուցմունք: Կատարվում է նախաքննություն: