Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հիվանդանոց-900x400
A A
Պաշտոնական

«Սահմանափակվել են այցերն ու տեսակցության ժամերը պացիենտների մոտ»

Աստղիկ բժշկական կենտրոնից հայտնում են.

«Սիրելի հայրենակիցներ, ռազմական դրության ներկայիս պայմաններում խիստ մտահոգիչ է Covid 19ով վարակված անձանց թվի աճը Հանրապետությունում։

Այսօր հատկապես կարևոր է անվտանգության կանոններին հետևելը ոչ միայն սեփական առողջության ու անվտանգության համար, այլև զինվորի, ում առողջության ու կյանքի համար այսօր պայքարում է ՀՀ ամբողջ առողջապահական համակարգը?‍⚕️?‍⚕️

Աստղիկ բժշկական կենտրոնը շարունակում է պահպանել վարակի տարածման կանխարգելելու նպատակով սահմանված կարգը, մասնավորապես?

✅Բժշկական մուտքերի մոտ այցելուներին դիմավորում են կենտրոնի աշխատակիցները, ովքեր տեղում իրականացնում են ջերմաչափում և առաջարկում մաքրել ձեռքերն ախտահանիչ միջոցով կամ անցնել ամբողջական ախտահանում հատուկ սարքի միջոցով
✅Ամբուլատոր այցի և հետազոտության եկած անձինք կարող են առաջանալ առանց հարազատների ուղեկցության, հնարավորինս նվազեցնելով բժշկական կենտրոն անհարկի այցերի քանակը։
✅Սահմանափակվել են այցերն ու տեսակցության ժամերը պացիենտների մոտ
✅Հիվանդանոցի տարածքում արգելվում է շրջել առանց դիմակի❌
✅Կենտրոնի բոլոր բուժաշխատողները պարբերաբար անցնում են կորոնավիրուսի հետզոտում և բացասական արդյունքի դեպքում նոր աշխատում պացիենտների հետ
✅Վարակի վաղաժամ ախտորոշման և կանխարգելման նպատակով գործում է 50% զեղչ թոքերի համակարգչային սքրինինգային շերտագրման համար

Խնդրում ենք ընբռնումով մոտենալ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման նպատակով իրականացվող աշխատանքներին և անվտանգության կանոններին,դրանք արվում են հանուն ձեր և ձեր հարազատի առողջության»: