Բացել լրահոսը Փակել լրահոսը
123571338_3764371720287024_7000512267820553566_o
A A
Պաշտոնական

Ստեփանակերտցի Բարսեղյանների ընտանիքը տուն է տանում առաջնեկ թոռնուհուն՝ գեղեցկուհի Մարիին

Շենգավիթ բժշկական կենտրոնից հայտնում են.

«Ստեփանակերտցի Բարսեղյանների ընտանիքը տուն է տանում առաջնեկ թոռնուհուն՝ 3300 գրամ քաշով և 49 սմ հասակով գեղեցկուհի Մարիին։

Մարիի մայրը ՝ Լիլիթը վստահ է, որ Մարին խաղաղություն է բերելու բոլորին։
 
Մարիի մորեղբայրը՝ Սասուն Ավետիսյանը խոստացել էր դիմավորել Մարիին ծննդատնից դուրս գրվելիս, բայց խոստումը չկատարեց, որովհետև զոհվեց առաջնագծում, պահպանելով Մարիի և մյուս երեխաների խաղաղությունը:
 
Մարիի ծնունդը ընդունել է "Շենգավիթ" ԲԿ֊ի մանկաբարձ֊գինեկոլոգ Գայանե Մնացականյանը։
Խաղաղություն բոլորիս՝ #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»: