A
A
Այսօր Ուզբեկստանում կանցկացվի ԱՊՀ ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեի նիստը․ կմասնակցեն նաև Հայաստանն ու Ադրբեջանը
Աջակցիր «Ա1+»-ինԱՊՀ երկրների զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի հերթական նիստը տեղի կունենա այսօր՝ Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում: Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
Նշվում է, որ նիստին կմասնակցեն նաև Հայաստանի և Ադրբեջանի զինվորական պատվիրակությունները։
«ԱՊՀ պետությունների զինվորական պատվիրակությունների ղեկավարները կքննարկեն պաշտպանության և անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության համալիր հարցեր, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն ԱՊՀ երկրների սահմաններին ծավալվող ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ: