Բացել լրահոսը Փակել լրահոսը
122906678_1414832892058401_7986709133517870518_o
A A
Պաշտոնական

Մարտակերտցի 34-ամյա Լուսինե Միրզոյանը լույս աշխարհ է բերել 8-րդ երեխային

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի ծննդատանը բնական ճանապարհով մարտակերտցի 34-ամյա Լուսինե Միրզոյանը լույս աշխարհ է բերել 8-րդ երեխային:

«Հերոսուհի մայր եք, ձեր որդին ծնվեց, աչքներդ լույս լինի»,-ի պատասխան բժշկի բարեմաղթանքի` Լուսինեն համեստորեն նշել է. «Օրենքով 10 երեխա ունեցողն է հերոսուհի մայր, ես դեռ 8 երեխա ունեմ»:

Փոքրիկն ու մայրն առողջ են, սպասում են դուրսգրմանը:

Այդ մասին հայտնում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնից: