Բացել լրահոսը Փակել լրահոսը
122295208_1593256864180713_237816225196452869_n
A A
Պաշտոնական

Փարաքարից մինչև Էջմիածին ճանապարհահատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Մ-5 միջպետական նշանակության ավտոճանապարհի ձախ կողմի երեք հատվածներում՝  Փարաքարից մինչև  Էջմիածնի խաչմերուկ (կմ 11+190-կմ 11+727, կմ 13+000-կմ 15+715‚ կմ 16+150-կմ 17+530)‚ ընթանում են միջին նորոգման աշխատանքներ։ Կապալառուն «Արարատ ճանշին» ՍՊԸ-ն է‚ որն իրականացնում է ֆրեզավորում, հարթեցնող շերտի, անվտանգության տարրերի (նոր ազդանշանային С1 տիպի պլաստիկ սյուներ), ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում: Միջին նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։