Բացել լրահոսը Փակել լրահոսը
122464815_10157931938806859_4167214759268925738_o
A A
Պաշտոնական

ԱՄՆ Ֆաուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի ինքնորոշման և անկախության իրավունքը

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆաուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ, ճանաչել է Արցախի ինքնորոշման և անկախության իրավունքը: Քաղաքային խորհուրդը ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին կոչ է արել միանալ իրենց՝ աջակցելու Արցախի ազատությանը։ 

Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Խորհրդի ընդունած հռչակագիրը ներկայացրել է Ֆաուլերի քաղաքային խորհրդի անդամ Գառնիկ  Ղազարյանը. «Էթնիկ հայերի դեմ հերթական ցեղասպանային պատերազմի ընթացքում Ֆաուլեր քաղաքը կանգնած է Արցախի կողքին»։