Բացել լրահոսը Փակել լրահոսը
121586273_2775912119316566_1666554939886700917_o
A A
Պաշտոնական

Արսեն Թորոսյանը հետաքրքրվել է իրականացվող կամավորական աշխատանքներով

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետաքրքրվել է պատերազմական իրավիճակում իրականացվող կամավորական աշխատանքներով:

Մի քանի տասնյակ կամավոր բժիշկ և կրտսեր բժշկական աշխատող, առողջապահության նախարարության հետ համագործակցելով, կազմում են բրիգադներ և իրականացնում Արցախի Հանրապետությունից ու սահմանամերձ տարածքներից վիրավորների տարհանումը դեպի Հայաստանի մասնագիտացված կենտրոններ:

Նախարարը մանրազնին ուսումնասիրել է շտապօգնության մեքենաների տեխնիկական հագեցվածության աստիճանը, հարմարավետությունը և այլ անհրաժեշտ պահանջներ վիրավոր զինվորների տեղափոխումը հավուր պատշաճի կազմակերպելու համար: