A
A
Արցախի ՄԻՊ․ Մարտակերտը, Մարտունին և Հադրութը հրետակոծվել են, 1 զոհ կա
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 14-ի դրությամբ Ադրբեջանը շարունակել է Արցախի քաղաքացիական բնակչության թիրախավորումը՝ հրետակոծելով հատկապես Մարտակերտի, Մարտունու և Հադրութի մի շարք բնակավայրեր, հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«ՄԻՊ աշխատակազմը հավաստի տեղեկություն է ստացել, որ Մարտակերտ քաղաքի չտարբերակված հրետակոծության հետևանքով սպանվել է «Արցախէներգո» ընկերության աշխատակից Նվեր Պարգևի Գրիգորյանը, որը կատարում էր իր աշխատանքային պարտականությունները»,- գրել է նա։
Արցախի ՄԻՊ-ը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 27-ից սկսած ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է 32 քաղաքացիական անձ: