Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գագիկ Ծառուկյան.1jpg
A A
Պաշտոնական

Մարդու իրավունքների պաշտպանը այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և տեսակցել Գագիկ Ծառուկյանին. պաշտպան

ՀՀ ԱԱԾ-ում քննվող քրեական գործով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ակնհայտ անօրինականությունների վերաբերյալ նրա պաշտպանական խումբը տեղեկացրել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:
 
«Մարդու իրավունքների պաշտպանը այցելել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և տեսակցել Գագիկ Ծառուկյանին, որից հետո բարձրաձայնված անօրինականությունների կապակցությամբ գրավոր դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի օրենքով դատախազությանը վերապահված իրավասության շրջանակում քննարկման առարկա դարձվեն գրության մեջ ներկայացված բոլոր հանգամանքները, այդ թվում՝ ընտրված խափանման միջոցի հիմնավորվածության հարցը։
 
ՀՀ գլխավոր դատախազությունից դեռևս պատասխան չի ստացվել»,- գրել է նա: