A
A
Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել
Աջակցիր «Ա1+»-ինՍահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել Արման Դիլանյանը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:
Հիշեցնենք՝ այսօր հրավիրվել է Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ՝ ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրության օրակարգով։ ՍԴ նախագահի ընտրության համար ինքնաառաջադրվել էր ՍԴ դատավոր Արման Դիլանյանը: Առաջադրվել էին նաև Արևիկ Պետրոսյանի և Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, որոնք հանդես են եկել ինքնաբացարկի հայտարարությամբ։
Նախորդ ընտրություններում առաջադրվել էր ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը, ով, սակայն, չէր ընտրվել: