Բացել լրահոսը Փակել լրահոսը
_47I6296
A A
Պաշտոնական

Քաղաքական ուժերի ներկայացուցիչները վարչապետին ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: 

 

Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական աջակցությամբ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, կառավարության քայլերին և գործողություններին, այդ թվում՝ դիվանագիտական ասպարեզում, ինչպես նաև պատասխանել մի շարք հարցերի: 

 

Քաղաքական ուժերի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները հակառակորդի դեմ պայքարի և հետագա քայլերի ուղղությամբ: 

 

Զրուցակիցները ողջունել են նման ձևաչափով մտքերի փոխանակությունը: Նշվել է, որ կախված իրավիճակից՝ նմանատիպ հանդիպումները կարող են կրել շարունակական բնույթ: