Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գուտերեշ
A A
Պաշտոնական

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Բաքվին ու Երևանին հետևել հրադադարի ռեժիմին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է կրակի դադարեցման համաձայնությունը, որը ձեռք է բերվել Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև: 

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը։ Գլխավոր քարտուղարը կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը և շուտափույթ համաձայնության հասնել հրադադարի ռեժիմի պահպանման կոնկրետ պարամետրերի  վերաբերյալ: Գուտերեշը  նաեւ ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնառությունը առարկայական բանակցություններ սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- նշված է հաղորդագրության մեջ:

Գլխավոր քարտուղարը կոչ է անում նաև միջազգային հանրությանը աջակցել հրադադարի մասին համաձայնագրին և շարունակել կողմերին կոչ անել իրենց տարաձայնությունները կարգավորել խաղաղ միջոցներով:

ՄԱԿ-ի կայքէջում տարածած հաղորդագրություն