Սակրավորները Ստեփանակերտում այս օրերին արդեն իսկ 180 կասետային ռումբ են գտել
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի ԱԻՆ-ից հաղորդում են․
?ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը Ստեփանակերտի տարբեր փողոցներում, քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակելի շենքերի հարակից տարածքներում շարունակում են որոնել և տեղում վնասազերծել հրթիռակոծությունից հետո դեռևս չպայթած զենք-զինամթերքը: Առաջիկա օրերին այդ աշխատանքները կշարունակվեն նաև շրջաններում:
✅Սեպտեմբերի 27-ից սկսած արդեն իսկ գտնվել է մոտ 180 կասետային ռումբ, որոնց մի մասը բնակիչներն են նկատել և արձագանքել: Սակրավորները ոչնչացրել են տեղում:
?Եվս մեկ անգամ հորդորում ենք.
Պայթուցիկ նյութերի, ականների, ինչպես նաև գնդիկաբեկորային արկերի ու կասետային ռումբերի հանդիպելիս՝ ձեռք չտաք: Անհապաղ զանգահարեք ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ☎️911, 101,112 հեռախոսահամարներով:
✅Չպայթած զինամթերքը երկար ժամանակ քաղաքացիական բնակչության շրջանում մեծ վտանգ է ներկայացնելու, խնդրում ենք լինել ուշադիր: