Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Արցախի և Ադրբեջանի շփման գծում կեսօրից հրադադար է հայտարարվում․ Լավրով (տեսանյութ)

Մոտ 10 ժամ տևած խորհրդակցությունից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը  հնչեցրեց Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների համատեղ  հայտարարությունը․

Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարություն

Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.

1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։

2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։

3.Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։

4.Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։

-----------

В ответ на обращение Президента Российской Федерации В.В.Путина и в соответствии с договоренностями Президента Российской Федерации В.В.Путина, Президента Азербайджанской Республики И.Г.Алиева и Премьер-министра Республики Армения Н.В.Пашиняна стороны согласились о нижеследующих шагах:

1. Объявляется о прекращении огня с 12 часов 00 минут 10 октября 2020 г. в гуманитарных целях для обмена военнопленными и другими удерживаемыми лицами и телами погибших при посредничестве и в соответствии с критериями Международного Комитета Красного Креста.

2. Конкретные параметры режима прекращения огня будут согласованы дополнительно.

3. Азербайджанская Республика и Республика Армения при посредничестве сопредседателей Минской Группы ОБСЕ на основе базовых принципов урегулирования приступают к субстантивным переговорам с целью скорейшего достижения мирного урегулирования.

4. Стороны подтверждают неизменность формата переговорного процесса.