Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess
A A
Պաշտոնական

Կարեն Գրիգորյանը՝ Մարկես դե Պոմբալ շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Պորտուգալիայում կայացած Մարկես դե Պոմբալ շախմատի միջազգային մրցաշարում, որին մասնակցել են 7 երկրների 74 շախմատիստ, ավարտվեց Կարեն Գրիգորյանի հաղթանակով: 

Մեր գրոսմայստերը 7 հնարավորից վաստակեց 6 միավոր և միանձնյա գրավեց առաջին տեղը: Նրան հաջորդող հինգ շախմատիստները հետ են մնացել կեսական միավորով և բաժանել են 2-6-րդ տեղերը:   

Կարեն Գրիգորյանը միաժամանակ մեկ կետով բարելավել է իր անհատական վարկանիշը։