A
A
Վաղ առավոտյան հակառակորդը գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն Ջեբրայիլի մատույցներից գումարտակի կազմով դիմել է փախուստի. ՊՆ
Աջակցիր «Ա1+»-ինՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.
«Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրավիճակը կայուն-լարված էր:
Վաղ առավոտյան ժամը 08:30-ի շրջանում հարավային ուղղությամբ հակառակորդը կենտրոնացման շրջանից գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն, կորցնելով երեք միավոր ռազմական տեխնիկա և տալով ավելի քան քսան զոհ ու վիրավոր, Ջեբրայիլի մատույցներից գումարտակի կազմով դիմել է փախուստի»։