Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Աբովյան
A A
Պաշտոնական

ԲՀԿ բոլոր պատգամավորների այս ամսվա աշխատավարձը փոխանցվի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» ծրագրին

ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
 
«ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, որպեսզի մեր խմբակցության բոլոր պատգամավորների այս ամսվա աշխատավարձը փոխանցվի Հայաստան համահայկական հիմնադրամի՝ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» ծրագրին։
 
Հայաստանի և Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ, միայն միասնաբար՝ մեկ բռունցք դարձած մենք կարող ենք հաղթել թշնամուն և այս գործընթացում կարևոր է յուրաքանչյուրիս ներդրումը: Աստված պահապա՛ն Հայաստանի և Արցախի ժողովուրդներին և հայոց բանակին»: