Երկխոսություն` երաժշտության լեզվով
Աջակցիր «Ա1+»-ին«Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը երկու շաբաթ հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտություն է ներկայացրել եվրոպական 10 քաղաքաներում:
«Երկիր Եվրոպա» կազմակերպության հրավերով ապրիլի 22-ից մայիսի 6-ը համույթը ելույթ է ունեցել Շվեյցարիայի և Ֆրանսիայի 10 քաղաքներում:
«Հետաքրքիր էր Լուգանո քաղաքի համերգը, որը համարվում է Շվեյցարիայի իտալական մասը և լսելով այս համերգի մասին` իտալացիները Միլան քաղաքից հատուկ եկել էին երեխաներին լսելու: Մեր զարմանքը մեծ էր, երբ մի քաղաքից մյուսը տեղափոխվելով` տեսնում էինք հանդիսատեսի շարքերում նույն դեմքերը. հետաքրքրությունը մեծ էր»,- «Ա1+»-ին ասաց համույթի ծրագրերի համակարգող Անահիտ Դավիդյանցը :
«Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը ստեղծվել է 2008թ-ի օգոստոսի 27-ին , համույթի գեղարվեստական ղեկավարը ճանաչված թառահար Հովիկ Սահակյանն է:
Խմբում 6-22 տարեկան երաժիշտներ են, ովքեր հայկական ավանդական ամենատարբեր նվագարաններով` դուդուկ, քամանչա, թառ, դափ, քանոն, բլուլ հնչեցնում են Կոմիտասի, Սայաթ Նովայի Շերամի և այլ հայտնի կոմպոզիտորների ու աշուղների ստեղծագործությունները, հոգևոր և ժողովրդական երգեր: