Հաշվետու համերգ
Աջակցիր «Ա1+»-ինՆյու Յորքի Գալուստյան սրահում տեղի ունեցավ Սրբոց նահատակաց ամենօրյա վարժարանի նախադպրոցական եւ ավարտական դասարանների տարեկան հաշվետու երաժշտական երեկոն: Այն նվիրված էր Հայոց ցեղասպանության 95 տարելիցին:
Բացման խոսքով հանդես եկավ հանդիսավար, վարժարանի երկարամյա եւ վաստակաշատ մանկավարժ տնօրենուհի Զարմինե Պողոսյանը:
Ելույթ ունեցան վարժարանի տարբեր դասարանների շնորհալի աշակերտներ: Ներկաները ջերմությամբ ընդունեցին դպրոցի ընդհանուր եւ տարբեր դասարանների աշակերտների եւ «Երազ» պարախմբի ելույթները: Երեկոյի վերջում դպրոցականները թարմ ծաղիկներ հանձնեցին խմբավար Անահիտ Պողոսյանին, դաշնակահարուհի Նվարդ Տատուրյանին եւ մանկավարժական կոլեկտիվի մյուս անդամներին:
Ավարտական համերգի պատվավոր հյուրն էր ՀՀ վաստակավոր արտիստ, ճանաչված խմբավար Խորեն Մեյխանեջյանը:
Ռոբերտ Կարապետյան,
Նյու Յորք
Լուսանկարները` հեղինակի